ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Գերմանական Մայնցի խորհրդարանը Ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ներկայացրել

Գերմանական Մայնցի խորհրդարանը Ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ներկայացրել
14.05.2015 | 12:31

Մայիսի 12-ին Գերմանիայի Ռայնլանդ Փֆալց դաշնային հողի խորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ցեղասպանությունը դատապարտող համատեղ բանաձև է ներկայացրել։ Մայնցում խորհրդարանի բոլոր խմբակցությունները Օսմանյան կայսրությունում 1915 թ. կատարվածը բնութագրելու համար օգտագործել են ցեղասպանություն եզրը։ Բանաձևում ասվում է. «Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը, Բունդեստագի նախագահ Նորբերթ Լամերթն ու Բունդեստագի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները իրենց ելույթում հուզիչ բառերով հստակ նշեցին այս տարելիցի նշանակությունը։ Մենք բոլորս պետք է կրենք այս ցեղասպանության պատմական պատասխանատվությունը, հատկապես գերմանական ռայխի ունեցած դերի ենթատեքստում։ Այդ պատճառով մենք ներկայացնում ենք այս համատեղ բանաձևը։ Խոսքը ոչ միայն զոհերին հիշելու, այլև առաջ նայելու անհրաժեշտության մասին է։ Մեր համատեղ նպատակն է հասնել հաշտության, փոխըմբռնման և ճանաչման։ Այդ պատճառով մենք կողմ ենք հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը։ Բանաձևը կոչ է անում հիշել 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին։ Խորհրդարանի խմբակցությունները դատապարտում են Օսմանյան կայսրության արարքը, որը հանգեցրեց 1,5 մլն հայերի բնաջնջման։ Խմբակցությունները ցավում են Գերմանական կայսրության անփառունակ դերակատարման համար, որը, չնայած սպանությունների և տեղահանությունների մասին հստակ տեղեկություններին, չփորձեց վերջ դնել մարդկության դեմ իրականացված այդ հանցագործությանը։ Խորհրդարանական ուժերը հավատարիմ են մնում հայ-թուրքական հաշտեցման իրենց որոշմանը։ Հենց այդ պատճառով մենք կոչ ենք անում Ռայնլանդ Փֆալցի դաշնային կառավարությանը խրախուսել 1915-1916-ի դեպքերի առերեսմանն ուղղված բոլոր ջանքերն ու նախաձեռնությունները և հետևողական լինել Գերմանիայի պատասխանատվության բաժինն ընդունելու հարցում»,- մեջբերում է բանաձևի տեքստը RheinZeitung-ը։

Դիտվել է՝ 1135

Մեկնաբանություններ